Մեր մասին

Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականի կեսերին: Շատ կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ներգրավվել 100-ից ավել ուսանողներ:

Տարեց տարի ուսանողների թիվը մեծանում է, որը վկայում է այն փաստի մասին, որ այժմ Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը առաջարկում է անգլերենի բարձրակարգ դասընթացներ, և Հայաստանի Հնարապետությունում գործող միակ կենտրոններից է, որտեղ դասավանդում են արհեստավարժ անգլիախոս մասնագետներ (Միացյալ Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ): Բացի այդ մենք տրամադրում ենք կրթական խորհրդատվություն մեր երիտասարդների ակադեմիական նպատակներն իրականացնելու նպատակով:

Տվյալ կայքէջում, դուք կարող եք ծանոթանալ մեր ծառայությունների մասին:

Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող հետևյալ ուսումնական հաստատության ներկայացուցիչը Հայաստանում.

 

Cambridge Education Group (CEG), Միացյալ Թագավորություն

CEG.jpg

 

CEG աշխարհահռչակ կենտրոնը, որն ունի 19 կենտրոններ Միացյալ Թագավորությունում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Չինաստանում, և Ռուսաստանում, կազմակերպում է վերապատրաստական դասընթացներ, ինչպես նաև համագործակցում է Լոնդոնի կայսերական քոլեջի, Լոնդոնի Բրունել քոլեջի և Լոնդնոնի տնտեսագիտական համալսարանի հետ:


CEG -ը առաջարկում է հետևյալ դասընթացները

Ակադեմիական ծրագրեր


Միջնակարգ կրթության, միջին մասնագիտական, միջազգային բակալավրիատի, բակալավրիատի և մագիստրոսի որակավորման նախապատրաստական դասընթացներ:


Անգլերենի դասընթացներ


Ընդհանուր անգլերեն, բիզնես անգլերեն, IELTS-ի նախապատրաստական դասընթացներ, ինչպես նաև ամառային ծրագրեր փոքրերի և մեծահասակ ուսանողների համար:


www.ceg-uk.com

 

 

Սուրբ Ջորջի դպրոց, Շվեցարիա

stgeorge.jpg

1927 թվականից գործող Սուրբ Ջորջի դպրոցը Շվեյցարիայում հիմնադրված առաջին բրիտանական հանրակրթական դպրոցն է եղել: Մենք պատիվ ունենք ներկայացնելու այս դպրոցը Հայաստանում և ուրախ ենք տեղեկացնել, որ այժմ դուք հնարավորություն ունեք մասնակցելու դպրոցի ամառային ծրագրերին: Ծրագիրը ներառում է անգլերենի և ֆրանսերենի դասընթացներ, պատմական և մշակույթային վայրերում էքսկուրսիաներ և շրջագայություններ, ինչպես նաև թենիսի պրոֆեսիոնալ դասեր: Ծրագրի տևողությունն է 2-4 շաբաթ:

Ռեգենտների դպրոց, Թայլանդ

rs_logo.gif

Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող Թայլանդի Ռեգենտների դպրոցի միակ ներկայացուցիչը Հայաստանում և ողջ տարածածրջանում (www.regents.ac.th): Մենք առաջարկում ենք կրթաթոշակներ տվյալ ուսումնական հաստատությունում ուսանելու համար, որը շնորհում է շրջանավարտներին միջազգային բակալավրիատի որակավորում (IB):

2007 թվականից ի վեր ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ուսումնական կենտրոնը անց է կացնում համազգային կրթաթոշակային մրցույթ միջնակարգ դպրոցներում: Կրթաթոշակները մեծահոգաբար տրամադրվում Ռեգենտների դպրոցի ռեկտոր դոկտոր Վիրաչայի Տեչավիջիտի կողմից: Այժմ կենտրոնը անց է կացնում ընդունելության քննությունների նախապատրաստական դասընթացներ:

Ռեգենտների դպրոցի շրջանավարտներ են Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնի խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը և տնօրեն Աննա Հարությունյանը:

 

 

Քեմբրիջի համալսարան

cam_logo.gif

Աշխարհահռչակ Քեմբրիջի համալսարանը (www.cam.ac.uk) ներկայացնելու կարիք չունի: Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ այժմ դուք հնարավորություն ունեք մասնակցել համալսարանի կազմակերպած ամառային ծրագրերին և բարելավել Ձեր անգլերենի իմացությունը: Ծրագրի տևողությունն է 2-4 շաբաթ:

Բաքսմորի ամառային ծրագրեր,ՄԹ

bucksmore.jpg

Բաքսմոր լեզվի կենտրոնը գործում է 30 տարուց ավել և կազմակերպում ամառային ծրագրեր երեխաների և դեռահասների համար: Երիտասարդ ուսանողները ամառային արձակուրդների ժամանակ բարելավում են իրենց անգլերենը` միաժամանակ մասնակցելով տարբեր ճանաչողական միջոցառումների և էսկուրսիաների: Դասընթացներն անց են կացվում Քեմբրիջ համալսարանի Քրիստի մասնաշենքում և Օքսֆորդի համալսարանի սուրբ Հիլդա մասնաշենքում:

Ուիլսոն քոլեջ, ՄԹ

wilson.jpg

 

Ուիլսոնի Քոլեջը կազմակերպում է մասնագիտացված դասընթացներ բիզնեսի, համակարգչային գիտությունների, անգլերենի որպես երկրորդ լեզվի և առողջապահական գիտությունների ոլորտում:

Դրական ակադեմիական միջավայրը բարենպաստ պայմաններ է ստեղծում ուսանողների համար` հնարավորություն ընեռելով նրանց հասնել մեծ հաջողությունների ուսման մեջ: Քոլեջի հիմնական նպատակն է կրթել բանիմաց, լայն մտահորիզոնով և մեծ ներուժով արհեստավարժ մասնագետների, ովքեր ունակ են բարեփոխումներ իրականացնել և ակտիվ մասնակցություն ցուցաբերել գլոբալ մրցակցային դաշտում:

 

Education First միջազգային լեզվի կենտրոն (EF)

 

ef-logo.jpgEF միջազգային լեզվի կենտրոնը առաջարկում է ութ լեզուների դասընթացներ ԱՄՆ-ում, ՄԹ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում կամ Եվրոպայում:
Դասընթացների տևողությունն է 2 - 52 շաբաթ տարբեր տարիքի և լեզվական ունակություններով օժտված ուսանողների համար: EF միջազգային լեզվի կենտրոնը գործում է 28-ից ավել երկրներում:

Education First Հալտի միջազգային բիզնեսի դպրոց

Այժմ դուք կարող եք ստանալ բարձր վարկանիշ ունեցող և այսքան մեծ պահանջարկ ունեցող բիզնեսի կառավարման ոլորտում մագիտրոսի որակավորում: Հալտի միջազգային բիզնեսի դպրոցը առաջարկում է 1 տարի տևողությամբ բիզնեսի կառավարման մագիտրոսի որակավորման դասընթացներ Բոսթոնում, ԱՄՆ: Ուսումնական հաստատության առաքելությունն է պատրաստել ապագա առաջնորդների բիզնեսի ոլորտում: Հալտի ուսանողության մոտ 90 տոկոսը կազմում են օտարերկրյա ուսանողներ: Դասընթացները անց են կացվում փոքր խմբերով: Կենտրոնում դասավանդում են բարձրակագ դասախոսներ:


Education First Բրիթին Քոլեջ


Ընդունելության նախապատրաստական դասընթացներ և աջակցություն
Education First Բրիթին Քոլեջը առաջարկում է ընդունելության նախապատրաստական դասընթացներ և խորհրդատվական աջակցություն այն ուսանողնորին, որոնք ցանկանում են ուսում ստանալ արտերկրում: Դասընթացների թվին են պատկանում A-Levels և մագիստրոսի որակավորման համար նախապատրաստական դասընթացներ: Բրիթին Քոլեջը գործում է Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Կանադայում և Նոր Զելանդիայում: Քոլեջի շրջանավարտները շարունակում են իրենց ուսումը այնպիսի բարձր վարկանիշ ունեցող համալսարաններում, ինչպիսիք են Քեմբրիջի համալսարան և Լոնդոնի տնտեսագիտական համալսարան

Եթե դուք ցանկանում եք ուսում ստանալ Լոնդոնի կոմերցիայի դպրոցում և/կամ դիմել վերոհիշյալ որակավորումների համար, Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը, որպես ուսումնական հաստատության ներկայացուցիչ, կարող է Ձեզ աջակցել դիմումի ներկայացման և փաստաթղթերի ձևակերպման հարցում:

 

 

Լոնդոնի կոմերցիայի դպրոց, ՄԹ

 

lsc.jpg

Լոնդոնի կոմերցիայի դպրոցը հանդիսանում է Արևելյան Լոնդոնի համալսարանի մասնաճյուղը և Քարդիֆի Ուելս համալսարանին կից գործող քոլեջը: Լոնդոնի կոմերցիայի դպրոցն առաջարկում է հետևյալ որակավորման դասընթացները`

 

 

Բակալավրի որակավորում բիզնեսի ոլորտում
Մագիստրոսի որակավորում միջազգային տուրիզմի կառավարման ոլորտում
Մագիստրոսի որակավորում միջազգային սպասարկման ոլորտում
Մագիստրոսի որակավորում բիզնեսի կառավարման ոլորտում

Եթե դուք ցանկանում եք ուսում ստանալ Լոնդոնի կոմերցիայի դպրոցում և/կամ դիմել վերոհիշյալ որակավորումների համար, Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը, որպես ուսումնական հաստատության ներկայացուցիչ, կարող է Ձեզ աջակցել դիմումի ներկայացման և փաստաթղթերի ձևակերպման հարցում:

Անկախ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի և Բրիտանական հավատարմագրության խորհրդի կողմից կնքված համաձայանգրի շնորհիվ, այժմ Հայաստանի դիմորդները կարող են ուսանել ավելի ցածր ուսման վարձով:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեր գրասենյակ:

www.lsclondon.co.uk

Մեր ծառայությունները

Մեր դասընթացները առանձնահատուկ են, քանի որ մենք ապահովում ենք

 

  • Ընկերական և հանգիստ միջավայր
  • Պրակտիկ, աշխույժ, տրամադրող և աշակերտա-կենտրոն ուսուցում
  • Կարիքների գնահատման հիման վրա կազմված ծրագիր
  • Առաջին իսկ պահից օտար լեզվի միջավայր
  • Անհատական մոտեցում
  • Դասավանդման ժամանակակից մեթոդներ
  • Հետադարձ կապ հարցումների միջոցով
  • Վիդեո տեսանյութեր բոլոր մակարդակների և դասընթացների համար

 

Անգլերեն երեխաների համար

child.jpg

 

 

 

Մեր կենտրոնը կազմակերպում է անգլերենի դասընթացներ երեխաների համար:


Ծրագիրը նախատեսված է 4 տարիքային խմբերի համար


• Անգլերեն փոքրիկների համար մինչև 6-7 և 7-8 տարեկան երեխաների համար
• Անգլերեն 8-10 տարեկան երեխաների համար
• Անգլերեն 11-13 տարեկան երեխաների համար
• Անգլերեն 14-17 տարեկան դեռահասների համար


Ամսեկան հաշվետվությունները, ինչպես նաև ուսուցիչների հետ պարբերական հանդիպումները հնարավորություն են տալիս ծնողներին վեևահսկել երեխայի առաջադիմությունը:


Մենք կիրառում ենք միայն հաղորդակցական մոտեցումներ և մեթոդներ` ապահովելով բարենպաստ պայմաններ ուսումնառության համար և խրախուսելով եևեխաներին հաղորդակցվել միմիայն անգլերեն լեզվով:child2.jpg

Ընդհանուր անգլերեն

Մեր ընդհանուր անգլերենի դասընթացները ուսանողներին տալիս են անգլերենի կայուն գիտելիքներ: Դասընթացը նախատեսված է անգլերենի բոլոր մակարդակների համար և հավասարաչափ նպաստում են անձի կարդալու, գրելու, խոսալու և լսելու ունակությունների զարգացմանը:

Մենք դասընթացներ ենք առաջարկում սկսնակների, բազային, միջին թույլ, միջին, միջին բարձր և բարձր իմացությամբ սովորողների համար:


Ուսուցիչները դասընթացներն անց են կացնում փոքր խմբերում, որն էլ նպաստում է դասընթացի ճիշտ պլանավորմանը` համապատասխան ուսանողների պահանջներին:

Դասընթացների արդյունավետությունը ստուգելու և հետադարձ կապը ապահովելու համար մենք հաճախ հարցումներ ենք անցկացնում:

 

 

 

Անգլերենի անհատական դասընթացներ

Անգլերենի անհատական դասընթացները անց են կացվում ուսուցչի շարունակական վերահսկողությամբ և հնարավորություն են ընձեռում կենտրոնանալ այն ասպեկտների վրա, որոնք դժվարություն են ներկայացնում: Դասընթացի սկզբնական մակարդակը որոշվում է նախնական թեստի միջոցով: Դասընթացների քանակը և տևողությունը որոշվում է ուսանողի հայեցողությամբ:

Մենք դասընթացներ ենք առաջարկում սկսնակների, բազային, միջին թույլ, միջին, միջին բարձր և բարձր իմացությամբ սովորողների համար:

Անհատական դասընթացի առանձնահատկությունները`

• Դասընթացի կազմվում է ուսանողների անհատական կարիքների հիման վրա,
• Բանավոր խոսքի զարգացման համար ինտենսիվ դասընթացներ,
• Գործնական հմտությունների զարգացման նյութեր և վարժություններ,
• Անհատական դասացուցակ


Դասընթացների արդյունավետությունը ստուգելու և հետադարձ կապը ապահովելու համար մենք հաճախ հարցումներ ենք անցկացնում:

 

 

Ինտենսիվ անգլերենի դասընթացներ

Ինտենսիվ անգլերենի դասընթացները նախատեսված են կարճ ժամանանակահատվածում բարձր արդյունքների հասնելու համար:


Ուսանողները հնարավորություն ունեն առավել հաճախակի դասընթացների մասնակցել և կարճ ժամանակում հասնել արդյունքի:


Մենք դասընթացներ ենք առաջարկում սկսնակների, բազային, միջին թույլ, միջին, միջին բարձր և բարձր իմացությամբ սովորողների համար:


Դասընթացների արդյունավետությունը ստուգելու և հետադարձ կապը ապահովելու համար մենք հաճախ հարցումներ ենք կազմակերում:

Խոսակցական անգլերենի դասընթացներ

Մեր խոսակցական անգլերենի դասընթացները կարճատև են, ինտերակտիվ և չափազանց հետաքրքիր: Դասընթացի բովանդակությունը հնարավորություն է տալիս ուսանողին յուրացնել ուսուցանվող նյութը տարբեր ասպեկտներից` խրախուսելով ուսանողների հաղորդակցվել միայն անգլերենով:


Եթե Ձեր ժամանակը սահմանափակ է, և դուք ցանկանում բարելավել Ձեր խոսակցական անգլերենը առանց հավելյալ պարապունքների, ապա այս դասընթացները հենց Ձեզ համար է, քանզի ուսումնական գործընթացը իրականացվում է միայն լսարանում:


Մենք դասընթացներ ենք առաջարկում սկսնակների, բազային, միջին թույլ, միջին, միջին բարձր և բարձր իմացությամբ սովորողների համար:

 

 

 

Անգլերեն հատուկ նպատակների համար

Գործարար անգլերեն


Ժամանակակից աշխարհում բոլորն թլ գիտակցում են անգլերեն լեզվի իմացության անհրաժեշտությունը և կարևորությունը:


Գործարար անգլերենի մեր դասընթացի բովանդակությունը կազմվում են աշխատակիցների անհատական և կազմակերպության կարիքների հիման վրա:


Կազմակերպությունների համար


Նախնական անվճար քննության միջոցով մենք կպարզենք Ձեր աշխատակիցների լեզվի իմացության մակարդակը, որից հետո կտրամադրենք կազմակերպության և աշխատակիցենրի կարիքների վերլուծությունը համապատասխան ուսումնական ծրագիրը մշակելու նպատակով:

Անհատների համար

Ամենօրյա աշխատանքային իրավիճակներում, ինչպիսիք են հեռախոսազանգերին պատասխանելը, հանդիպումներ կազմակերպելը, շնորհանդես ներկայացնելը, հաճախորդներին սպասարկելը և հարցումներին արհեստավարժ պատասխանելը, հավուր պատշաճի ներկայանալու և հաջողության հասնելու համար Ձեզ կօգնի գործարար անգլերենի իմացությունը:


Մենք գործարար անգլերենի դասընթացներ ենք առաջարկում բազային,միջին թույլ, միջին, միջին բարձր և բարձր իմացությամբ ուսանողների համար:


Անգլերեն տուրիզմի և հյուրանոցային ոլորտում աշխատողների համար


Անգլերենի այս դասընթացը նախատեսված է տուրիզմի և հյուրանոցային ոլորտում աշխատողների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հաղորդակցական հմտությունները հյուրանոցային ոլորտում: Ծրագիրը կարող է ներառել տուրիզմի ոլորտն ամբողջությամբ կամ կենտրոնանալ առանձին ճյուղերի վրա` կախված ուսանողի ցանկության:
Մենք անգլերենի դասընթացներ ենք առաջարկում բազային, միջին թույլ, միջին, միջին բարձր և բարձր իմացությամբ ուսանողների համար:

Անգլերեն իրավաբանների համար/ Միջազգային Իրավաբանական Անգլերենի Վկայական/ILEC


Այս դասընթացը նախատեսված է իրավաբանական ոլորտում աշխատողների համար և ուսուցանում է իրավաբանական ոլորտի տերմինաբանությունը, արտահայտություններ` զարգացնելով ուսանողի գրավոր և բանավոր խոսքը և հաղորդակցական հմտությունները:


Դասընթացներին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք ցանկանում են ուսումնասիրել իրավաբանակ ոլորտի անգլերեն լեզուն, ինչպես նաև քեմբրիջյան միջազգային իրավաբանական անգլերենի վկայական/ILEC -ի քննության համար հանձնող ուսանողները:


Քեմբրիջյան միջազգային իրավաբանական անգլերենի վկայականի/ILEC -ի մասին լրացվուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ ինտերնետային կայքերը


www.legalenglishtest.org
www.legalenglishtest.org/ilecschools.php


Անգլերեն բժշկակական ոլորտում աշխատողների համար


Այս դասընթացը նախատեսված է բժշկական ոլորտում աշխատողների համար և ուսուցանում է բժշկական ոլորտի տերմինաբանությունը, արտահայտություններ` զարգացնելով ուսանողի գրավոր և բանավոր խոսքը և հաղորդակցական հմտությունները:

Մենք անգլերենի դասընթացներ ենք առաջարկում բազային, միջին թույլ, միջին, միջին բարձր և բարձր իմացությամբ ուսանողների համար:

Դասընթացների արդյունավետությունը ստուգելու և հետադարձ կապը ապահովելու համար մենք հաճախ հարցումներ ենք կազմակերում:

 

Կրթական խորհրդատվություն

Consultation.jpg

Ուրախ ենք տեղեկացնել, որ Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը այժմ տրամադրում է կրթական խորհրդատվություն և աջակցում հայ ուսանողներին շարունակել իրենց ուսումն արտասահմանում: Եթե դուք պատրաստվում եք դիմել կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստական ծրագրերի և/կամ որակավորման, մենք կարող ենք Ձեզ աջակցել դիմում-հայտային փաստաթղթերի ձևակերպման հարցում:


Ի՞նչ ենք մենք տրամադրում


• կրթական խորհրդատվություն
• աջակցություն դիմում-հայտային փաստաթղթերի ձևակերպման հարցում


Ցանկանու՞մ եք ստանալ որակավորում արտասահմանում: Դժվարանու՞մ եք դիմում հայտի ձևակերպման հարցում: Եթե Ձեր պատասխանն է "այո’", ապա մենք կարող ենք իրականացնել Ձեր ակադեմիական ցանկությունները:


Այժմ դուք կարող եք մասնակցել մեր տեղեկատվական հանդիպումներին` նվիրված ամառային ծրագրերի, որոևք առաջարկում է Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը և Միացյալ Թագավորության կրթական համակարգի:

Եթե ցանկանում եք գրանցվել մեր տեղեկատվական հանդիպումներին, կարող եք կապվել մեզ հետ info@globalbridge.am էլ. հասցեով կամ զանգահարել ընդունարան երկուշաբթիից ուրբաթ:


Տեղեկատվական հանդիպումների ժամացուցակ

Ամառային ծրագրեր  - ամեն հինգշաբթի ժ 16.00
Միացյալ Թագավորության կրթական համակարգ -  ամեն ուրբաթ ժ 16.00

 

 

Քննությունների նախապատրաստական դասընթացներ

Մեր կենտրոնը անց է կացնում մի շարք քննությունների նախապատրաստական դասընթացներ այն ուսանողների համար, ովքեր պատրաստվում են շարունակել ուսումը արտասահմանում:

Համակարգչային դասընթացներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում, համակարգչի իմացությունը կենսական նշանակություն ունի: Մեր կենտրոնում դուք կարող եք սովորել Microsoft Windows XP, Microsoft Office, ներառյալ Word, EXCEL և PowerPoint, և ամենակարևորը` ինտերնետից օգտվելու հմտություններ:
Մենք առաջարկում ենք նաև արագացված կուրսեր սկսնակների համար 5 - 6 շաբաթ տևողությամբ, որոնք հնարավորություն կտան ձեռք բերել համակարգչային հմտություններ աշխատանքային և անձնական նպատակներով:

Հայերենի դասընթացներ

Այս դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ում մայրենի լեզուն հայերեն չէ:
Եթե դուք ցանկանում եք տեղեկություն ստանալ մեր երկրի մասին, պատրասվում եք այցելել կամ տեղափոխվում եք Հայաստան, ապա մեր հայերենի դասընթացը Ձեզ կօգնի: Մեր հայերենի ուսուցիչը տիրապետում է անգլերենի:


Մենք դասընթացներ ենք առաջարկում սկսնակների, բազային, միջին թույլ, միջին, միջին բարձր և բարձր իմացությամբ ուսանողների համար:

Այժմ մենք կազմակերպում ենք միայն անհատական դասընթացներ:

 

 

Մասնագիտական հմտություններ


Մենք առաջարկում ենք 2 օր տևողությամբ դասընթացներ ուղղված գործարար անգլերենի գրավոր խոսքի և ներկայացուցչական հմտությունների զարգացմանը:

Դասընթացներն անց են կացվում բնիկ անգլիախոս մասնագետների կողմից:

 

 

CAE/Առաջադեմ անգլերենի վկայական


CAE -ն Քեմբրիջի Անգլերեն Լեզու Օտարախոսների Համար (ESOL) քննությունների չորրորդ աստիճանն է: Այն ապահովում է լեզվի բարձր մակարդակի իմացություն այն անձանց համաև, ովքեր ծրագրում են կիրառել անգլերենը մասնագիտական և ակադեմիական նպատակներով: Այդ ընդունվում է բրիտանական ուսումնական հաստատությունների մեծամասնության կողմից, որպես ընդունելության պահանջ:


Մեր կենտրոնում CAE -ի դասընթացներն անց են կացնում բնիկ անգլիախոս մասնագետներ:


CAE -ն Հայաստանում իրականացնում Բրիտանական խորհուրդը:

FCE/Անգլերենի առաջին վկայական


FCE-ն Քեմբրիջի Անգլերեն Լեզու Օտարախոսների Համար (ESOL) քննությունների երրորդ աստիճանն է: Այն մեծ ճանաչում ունի առևտրի և արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև հանրային և վարչական ոլորտում (բանկեր, ավիաընկերություններ, սպասարկման կայաններ, և այլն): Բացի այդ այն ընդունվում է մի շարք ուսումնական հաստատությունների կողմից:

Մեր կենտրոնում FCE -ի դասընթացներն անց են կացվում բնիկ անգլիախոս մասնագետի կողմից:

FCE -ն Հայաստանում իրականացնում Բրիտանական խորհուրդը:

BEC/Գործարար անգլերենի վկայական

Եթե դուք գործարար եք, ում համար անգլերենը հաղորդակցման միջոց է դարձել առօրյա գործնական կյանքում, ապա այս դասընթացը Ձեզ համար է:


Մեր կենտրոնը բարձր է գնահատում Ձեր պահանջները: Մենք փորձում ենք համաչափ քայլել ներկայիս գործարար աշխարհի անգլերենի պահանջների հետ: Զեկույցները, էլեկտրոնային հաղորդակցությունը, շնորհանդեսները, բանակցությունները, աշխատաժողովներն ու կարևորագույն հանդիպումները կազմում են ժամանակակից գործարար հաղորդակցման կարևորագույն նախապայմանը:


Դաընթացի նպատակն է զարգացնել ուսանողների բիզնես հաղորդակցման հմտությունները: Այս դասընթացին կարող են մասնակցել գործարար ոլորտի ուսանողները կամ արդեն իսկ գործող գործարարները: Կուրսն ավարտելուն պես ուսանողները կկարողանա հանձնել Քեմբրիջի Գործարար անգլերենի քննության հետևյալ տարատեսակները:


BEC - Նախապատրաստական
BEC - Միջին
BEC - Բարձր


Մեր կենտրոնում BEC -ի դասընթացներն անց են կացվում բնիկ անգլիախոս մասնագետի կողմից:


BEC -ն Հայաստանում իրականացնում Բրիտանական խորհուրդը

TOEFL - Անգլերենի` որպես օտար լեզվի քննություն

TOEFL-ը ամերիկյան քննություն է, որը հանդիսանում է ԱՄՆ - ի, Կանադայի և մի շարք եվրոպական երկրների ուսումնական հաստատությունների ընդունելության պայմաններից մեկը: Այն ընդունվում է ԱՄՆ-ի և Կանադայի 2400 ուսումնական հաստատությունների կողմից: Շատ պետական կառույցներ, կրթաթոշակային ծրագրեր, ինչպես նաև լիցենզավորող գործակալություններ այժմ պահանջում են TOEFL քննությունը անգլերենի իմացությունը գնահատելու համար:


TOEFL -ը Հայաստանում իրականացնում IREX կազմակերպթյունը:

Մենք առաջարկում ենք TOEFL -ի հետևյալ դասընթացները

• Գրավոր TOEFL
• Համակարգչային TOEFL
• Ինտերնետային TOEFL

Մեր կենտրոնում TOEFL -ի դասընթացներն անց են կացնում բնիկ անգլիախոս մասնագետներ:

IELTS – անգլերենի միջազգային գնահատման համակարգ

IELTS-ը ադմինիստրացվում է Բրիտանական Խորհրդի, Ավստրալիական Հանրային Կրթության Միջազգային Բաժանմունքի կողմից և Քեմբրիջի համալսարանի կողից: IELTS-ը միջազգային ճանաչում ունեցող քննություն է, որը ստուգում է դիմորդի անգլերենի իմացությունը, ովքեր ցանկանում են ուսանել կամ աշխատել արտերկրում, դիմել էմիգրացիոն ծրագրեի կամ մասնակցել վերապատրաստական դասընթացների: IELTS-ը ճանաչված է համարյա միջազգային բոլոր ուսումնական հաստատությունների կողից:


Մենք առաջարկում ենք IELTS-ի հետևյալ դասընթացները


• Ընդհանուր IELTS
• Ակադեմիական IELTS


Մեր կենտրոնում IELTS-ի դասընթացներն անց են կացնում բնիկ անգլիախոս մասնագետներ:


IELTS-ը Հայաստանում իրականացնում Բրիտանական խորհուրդը:

Մեր մեթոդաբանությունը

Մեր կենտրոնում դասավանդող ուսուցիչները կիրառում են միայն դասավանդման հաղորդակացական ոճը, որը չափազանց արդյունավետ է:

 

Ինչ մեթոդներ ենք մենք կիրառում

Մեր դասավանդման հաղորդակցական մոտեցումը զարգացնում է հիմնականում բանավոր խոսքը: Մենք ուսուցանում ենք օտար լեզուն պրակտիկ մոտեցմամբ, որը ոչ ձանձրալի է, ոչ էլ կրկնվող: Դուք մեխանիկորեն կկազմեք անգլերեն նախադասություններ առանց հայերեն թարգմանության:


Որպես դասավանդման մեթդ դասերի ընթացում հաղորդակցումը կատարվում է բացառապես օտար լեզվով: Ուսանողները սովորում են այն ամենը, ինչ կիրառում են կյանքի իրական դրվագներում: Դուք տիրապետում եք օտար լեզվին շատ հեշտությամբ և հեշտորեն ընկալում օտար լեզվի նրբություններն ու առանձնահատկությունները:
Ժամանակի ընթացքում ստուգված մեր մեթոդների և դասավանդման մոտեցումների շնորհիվ դուք կսկսեք խոսալ և մտածել օտար լեզվով առաջին իսկ դասի ընթացքում:


Ուսումնական ծրագիրը հիմնված չէ թարգմանությունների վրա, որն էլ օգնում է ձեզ հեշտորեն հաղորդակցվել նոր լեզվով:


Դասերի անբաժանելի մասն են կազմում DVD տեսանյութերը ուսուցման արդյունավետությունն ու ուսուցման համար բարենպաստ պայմաններն ապահովելու համար:


Ինչպես գրանցվել մեր դասընթացներին մասնակցելու համար


• Նախնական քննություն
• Կարիքների գնահատման հարցազրույց
• Փորձնական անվճար դասընթաց
• Վերջնական գրանցում


Ուսանողներին տրամադրվում է


• Նախնական քննության արդյունքները
• Հարցազրույց վարողի նկատառումները լեզվի իմացության և կարիքների գնահատման վերաբերյալ
• Նախնական քննությունից հետո հասած առաջխաղացման հաշվետվությունը
• Հաճախելիության ցուցակը
• Վերջնական թեստի արդյունքները
• Վերջնական հարցազրույցի արդյունքները

ef-logo.jpg

Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը և Education First միջազգային լեզվի դպրոցներն առաջարկում են ամառային ծրագրեր հայ ուսանողների համար Միացյալ Թագավորությունում (Բերնմաութ, Քեմբրիջ և Բրիսթոլ), Իռլանդիայում (Դուբլին), ԱՄՆ-ում (Նյու Յորք, Սիեթլ և Սանտա Բարբարա), Սինգապուր (Սինգապուր) և Նոր Զելանդիայում (Օքլենդ) և Մալթա (սբ. Ջուլիան): Մենք պատրաստ ենք Ձեզ աջակցել անցկացնել ամառային արձակուրդենրը հաճելի և օգտակար: 

Տարիքը: 13 - 16
Տևողությունը: 2 - 24 շաբաթ
Ամիսները: հունիս 14 - օգոստոս 22


EF-ի հետ դուք կտեսենք ամբողջ աշխարհը:


Դուք կսովորեք օտար լեզուները` ապրելով լեզվակիրների միջավայրում, ճանապարհորդելով հիշարժան վայրերով և հաղորդակցվելով Ձեր նոր ընկերների հետ:


Education First միջազգային լեզվի դպրոցները կազմակերպում են ամառային դասընթացներ, ինչպես նաը լեզվի դասընթացներ մեծահասակների համար Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Չինաստանում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իռլանդիայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում, Գերմանիայում և Մալթայում:


Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապվել մեզ հետ info@globalbridge.am էլ. հասցեով կամ զանգահարել ընդունարան երկուշաբթիից ուրբաթ:

Նորություններ

Ֆրանսերենի ակումբ

Այժմ դուք կարող եք հաղորդակցվել ֆրանսերենով առավել ջերմ մթնոլորտում: Մեր ֆրանսերենի ակումբը մի վայր է, որտեղ դուք կարող եք հանդիպել նոր ընկերների, հաղորդակցվել միայն ֆրանսերենով, մասնակցել միասնական քննարկումների, կլոր սեղանների, մրցույթների, խաղերի և այլ հետքրքրաշարժ միջոցառումների

Մեր մասնագետները ապահովում են բարենպաստ պայմանները` Ձեր ուսուցումը դարձնելով առավել հաճելի և արդյունավետ:

Եթե ցանկանում եք մեր ակումբի անդմա դառնալ, կարող եք կապվել մեր գրասենյակ:

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը վստահել է մեր կենտրոնին տրամադրել մասնագիտական դասընթացներ գործազուրկ խավին: Վերապատրաստման դասընթացներից հետո մենք կփորձենք աջակցել նրանց աշխատանքի տեղավորման հարցում: Այս համագործակոցությունը վկայում է մեր ծառայությունների բարձր որակը և պրոֆեսիոնալիզմը: