cources for adultsԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ձեռք բերեք նոր ծանոթություններ և անգլերեն լեզվի իմացության հմտություններ: Global Bridge-ն առաջարկում է ուսուցման լավագույն որակ` մատչելի գնով: Մեր օգնությամբ Դուք կհասնեք անգլերենի իմացության Ձեր երազած մակարդակին:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԳԼԵՐԵՆ

Ընդհանուր անգլերենի դասընթացը նպատակ ունի հաճախորդներին տալ անգլերեն լեզվի փայլուն իմացություն: Այս դասընթացն առաջարկվում է մեկնարկային ցանկացած մակարդակի համար: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ինչպես լսելու և կարդալու ունակությունների, այնպես էլ գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը: Մեր փորձառու մասնագետները Ձեզ հնարավորություն կընձեռեն լեզուն կիրառել դերային խաղերի, պրոբլեմային իրավիճակների, բանավեճերի և լեզվական այլ աշխույժ խաղերի ժամանակ:

Դասընթացն առաջարկվում է մեկնարկային բոլոր մակարդակների համար` սկսնակներ, տարրական /էլեմենտար/, նախամիջին, միջին, բարձր միջին և առաջադեմների մակարդակներ:

Մասնակիցների սահմանափակ քանակությունը խմբերում երաշխավորում է դասավանդողի կողմից անհատական մոտեցում և դասավանդման նյութի համապատասխանեցում յուրաքանչյուր մասնակցի կարիքներին ու հարցումներին:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Դասավանդողի լիարժեք ուշադրություն և սովորողի նախընտրությամբ պարապմունքների հաճախականություն, ուսուցման ինտենսիվություն, _ ահա անհատական դասընթացների ընդամենը մի քանի բնութագրիչ:

Լեզվի իմացության մեկնարկային մակարդակը որոշվում է նախնական թեստի և հարցազրույցի միջոցով: Դա մեզ հնարավորություն կընձեռի ուշադրությունը կենտրոնացնել հատկապես լեզվական այն հմտությունների զարգացմանը, որոնց կարիքը սովորողներն ունեն: Հանդիպումների հաճախականությունն ու տևողությունը որոշվում են սովորողի ցանկությամբ:

Դասընթացն առաջարկվում է մեկնարկային բոլոր մակարդակների համար` սկսնակներ, տարրական /էլեմենտար/, նախամիջին, միջին, բարձր միջին և առաջադեմների մակարդակներ:

ԻՆՏԵՆՍԻՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ինտենսիվ դասընթացի նպատակը կարճատև ժամկետում առավելագույն արդյունքների հասնելն է:

Ծրագիրն, ունենալով նույն բովանդակությունը, ինչ ընդհանուր անգլերենի դասընթացը, հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ օգտագործել ուսումնական կենտրոնում Ձեր անկացրած ժամանակը և
հասնել առավելագույն արդյունքների:

Դասընթացն առաջարկվում է մեկնարկային բոլոր մակարդակների համար` սկսնակներ, տարրական /էլեմենտար/, նախամիջին, միջին, բարձր միջին և առաջադեմների մակարդակներ:

ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ

Եթե Ձեր ժամանակը սահմանափակ է և Դուք հոգնել եք տնային հանձնարարություններից, ապա այս դասընթացը հատկապես Ձեզ է հասցեագրված: Այս ծրագրում ուսումնական գործընթացը բացարձակապես հիմնվում է լսարանում տարվող աշխատանքի վրա: Լիովին բացառվում են տնային հանձնարարությունները:

Դասընթացն առաջարկվում է մեկնարկային բոլոր մակարդակների համար` սկսնակներ, տարրական /էլեմենտար/, նախամիջին, միջին, բարձր միջին և առաջադեմների մակարդակներ:

Մասնագիտական Անգլերեն

Գործարար անգլերեն

Ժամանակակից գործարար աշխարհում առավել քան երբեք կարևորվում է անգլերեն լեզվի իմացությունը:

Գործարար անգլերենի դասընթացը նպատակ ունի բավարարել Ձեր և Ձեր ընկերության առանձնահատուկ կարիքներն ու նպատակները: Դասընթացի մասնակիցներին ամենօրյա իրական իրավիճակների մեջ դնելով / հանդիպումների կազմակերպում, զեկույցների /պրեզենտացիաների/ ներկայացում, գործարար նամակագրություն, հեռախոսազանգերի պատասխանում, հաճախորդների նկատմամբ արհեստավարժ վերաբերմունք/, գործարար անգլերենի դասընթացը կօգնի Ձեզ հաջողության հասնել գործնական ոլորտում:

Դասընթացն առաջարկվում է մեկնարկային հետևյալ մակարդակների համար` տարրական /էլեմենտար/, նախամիջին, միջին, բարձր միջին և առաջադեմների մակարդակներ:

Անգլերենը զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտում աշխատողների համար

Այս դասընթացը նախատեսված է զբոսաշրջության ոլորտում աշխատողների կամ նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել անգլերեն լեզվի հաղորդակցական ունակությունները հյուրանոցային ոլորտում: Դասընթացը կարող է ներառել զբոսաշրջության ոլորտն ընդհանրապես կամ հատուկ ուշադրություն դարձնել որոշակի ոլորտների` ելնելով դասընթացի մասնակիցների կարիքներից կամ գործատուի պահանջից:

Դասընթացն առաջարկվում է մեկնարկային հետևյալ մակարդակների համար` տարրական /էլեմենտար/, նախամիջին, միջին, բարձր միջին և առաջադեմների մակարդակներ:

Անգլերենը իրավաբանների համար

Այս դասընթացը նախատեսված է իրավաբանների համար և նպատակ ունի սովորեցնել իրավաբանական տերմիններ և արտահայտություններ, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել բանավոր ու գրավոր ձևով հաղորդակցման ունակությունների զարգացմանը:

Դասընթացն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մասնակիցների լեզվական կոնկրետ կարիքների բավարարմանը:

Դասընթացն առաջարկվում է մեկնարկային հետևյալ մակարդակների համար` միջին, բարձր միջին և առաջադեմների մակարդակներ:

Անգլերենը բուժաշխատողների համար

Այս դասընթացը նախատեսված է բուժաշխատողների համար և նպատակ ունի սովորեցնել բժշկական տերմիններ և արտահայտություններ, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել բանավոր ու գրավոր ձևով հաղորդակցման ունակությունների զարգացմանը:

Դասընթացն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մասնակիցների լեզվական կոնկրետ կարիքների բավարարմանը:

Դասընթացն առաջարկվում է մեկնարկային հետևյալ մակարդակների համար` միջին, բարձր միջին և առաջադեմների մակարդակներ:


english for young learnersԱՆԳԼԵՐԵՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻՆ

Global Bridge ուսումնական կենտրոնը մշակել է նաև հատուկ դասընթաց երեխաների և դեռահասների լեզվական հետաքրքրություններն ու կարիքները բավարարելու համար:

Ծրագիրը նախատեսված է տարիքային հետևյալ չորս խմբերի համար`

Ծնողներին ներկայացվում են հաշվետվություններ, հաճախակի կազմակերպվում են հանդիպումներ նրանց հետ:

Մենք աշխատում ենք ստեղծել առավել նպաստավոր, աշխույժ և հետաքրքրական միջավայր, որպեսզի երեխաները կարողանան օգտագործել անգլերենի իմացությունը սկզբից ևեթ:

Լեզվական խաղերը, երգերը ու տեսանյութերը դասընթացի կարևոր բովանդակային մասն են:

 

exam preaparation courcesՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Մեր կենտրոնը նաև առաջարկում է քննություններին նախապատրաստող դասընթացներ թե’ ուսանողների, և թե’ նրանց համար, ովքեր օգնության կարիք ունեն:

IELTS - International English Language Testing System

IELTS միջազգային քննությունն անցկացվում է Բրիտանական խորհրդի, IDP Կրթության, Ավստրալիաjի և Քեմբրիջի համալասարանի քննական հանձնաժողովի հետ համատեղ: Այս քննության նպատակն է գնահատել ուսանողի լեզվական իմացությունը անգլախոս միջավայրում սովորելու կամ աշխատելու համար: IELTS-ի միավորներն ընդունելի են ոչ միայն մի շարք կրթական հաստատությունների, այլև անհատական նպատակների իրագործման համար:

Մենք առաջարկում ենք`

  • Ընդհանուր IELTS-ի դասընթաց
  • Ակադեմիական IELTS-ի դասընթաց

TOEFL - Test of English as a Foreign Language

TOEFL-ն ամերիկյան քննություն է, որի միավորները պահանջվում են Միացյալ Նահանգների և Կանադայի ավելի քան 2400 քոլեջների և համալսարանների ընդունելության համար: Եվրոպայում այս քննության միավորներն անհրաժեշտ են անգլալեզու հաստատություններում ուսանելու համար: Բազմաթիվ պետական գործակալություններ, դրամաշնորհային ծրագրերը, լիցենզավորման
/վկայագրման/ գործակալությունները TOEFL-ի միավորները հիմք են ընդունում անգլերենի իմացության գնահատման համար:

Հայաստանում TOEFL-ի քննությունները պաշտոնապես կազմակերպվում են IREX-ի գրասենյակի կողմից:

Մեր կողմից առաջարկվում են TOEFL-ի քննության նախապատրաստման հետևյալ դասընթացները`

  • Թղթային TOEFL
  • Համակարգչային TOEFL
  • Ինտերնետային TOEFL

FCE -First Certificate Examination

FCE քննությունը Քեմբրիջյան 5 մակարդակների համակարգում համապատասխանում է 3-րդ մակարդակին: Այն լայն ճանաչում ունի առևտրի և արդյունաբերության բնագավառներում, ինչպես, օրինակ բանկային համակարգում հասարակական կամ քարտուղարական աշխատանքների, ավիաուղիների և սպասարկման ոլորտում: Այն նաև ճանաչվում է համալսարանական որոշ ֆակուլտետների, քոլեջների և այլ հաստատությունների կողմից անգլերեն լեզվի իմացության պահանջների բավարարման նպատակով:

FCE քննությունը Հայաստանում պաշտոնապես կազմակերպվում է Բրիտանական խորհրդի կողմից:

CAE - Certificate in Advanced English

CAE քննությունը Քեմբրիջյան 5 մակարդակների համակարգում համապատասխանում է 4-րդ մակարդակին: Այս քննության վկայականի առկայությունը հավաստում է անգլերենի բարձր իմացություն և կարող է օգտագործվել մասնագիտական կամ կրթական նպատակներով: Այն ճանաչվում է բրիտանական համալսարանների և այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ընդունելության` անգլերենի իմացության պահանջների բավարարման համար:

CAE քննությունը Հայաստանում պաշտոնապես կազմակերպվում է Բրիտանական խորհրդի կողմից:

BEC – Business English Certificate

Մասնագիտական նկատառումներից ելնելով` անգլերեն լեզվի իմացությունը կարևոր պայմա՞ն է դարձել Ձեր ամենօրյա աշխատանքային հաղորդակցության համար:

Global Bridge-ն առավել լավագույնն է հայաստանյան գործարար աշխարհում հաճախորդների անգլերեն լեզվի նկատմամբ անընդհատ աճող կարիքների բավարարման ծառայության կազմակերպման գործում: Հաշվետվությունները, էլեկտրոնային նամակները, զեկույցները /պրեզենտացիաները/, բանակցությունները, համաժողովների մասնակցության հրավերները, ժողովները այս ամենը ժամանակակից գրասենյակային հաղորդակցության մշակույթի կարևորագույն բաղադրամասն է:

Ուստի այս դասընթացը նպատակ ունի օգնել մասնակիցներին արագորեն ձեռք բերել արդյունավետ գործարար հաղորդակցման հմտություններ, որոնց դերը խիստ կարևորվում է թե’ աշխատավայրում և թե’ հետագա ուսման առաջընթացի գործում: Այս դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան հանձնել Քեմբրիջյան գործարար անգլերենի վկայականի հետևյալ քննություններից որևէ մեկը`

  • BEC Preliminary
  • BEC Vantage
  • BEC Higher
  • BEC քննությունները Հայաստանում պաշտոնապես կազմակերպվում է Բրիտանական խորհրդի կողմից:

weՄԵՐ ՄԱՍԻՆ

Կենտրոնում կիրառվում է ուսուցման նորագույն մեթոդիկա, որն աչքի է ընկնում առավել արդյունավետությամբ և հաղորդակցական շեշտվածությամբ:

Այստեղ անգլերենը դասավանդվում է խիստ պրակտիկ ուղղվածությամբ:

Մեր Մասին

«Global Bridge» ուսումնական կենտրոնը նորաբաց գրասենյակ է: Կենտրոնը գեղեցիկ ձեւավորված ու կահավորված է: Այն ունի դասասենյակներ երեխաների եւ մեծահասակների համար, սեմինարների, կոնֆերանսի եւ կոմպյուտերային սենյակներ: Մեր գրադարանը նույնպես շատ տպավորիչ է, մասնակիորեն ի շնորհիվ այն փաստի, որ բոլոր գրքերը պատվիրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Միացյալ Թագավորությունից: Դասախոսական կազմը վերապատրաստված է կամ ԱՄՆ-ում կամ էլ Անգլիայում: Կենտրոնի բացումից անմիջապես մի քանի շաբաթ անց, առանց որեւէ լուրջ գովազդի, կենտրոնի լսարանները արդեն լի էին ուսանողներով: Խնդրում ենք ուսումնասիրել մեր կայքը` տեղեկանալու այն ամենի մասին, ինչ առաջարկում ենք ձեզ:

«The Regent’s School»-ի ներկայացուցիչ

Regent's School«Global Bridge»-ը հանդիսանում է նաեւ միջազգային ճանաչում ունեցող ուսումնական հաստատության` «The Regent’s School»-ի (www.regents.ac.th) միակ ներկայացուցիչը Հայաստանում եւ տարածաշրջանում: Հայկ Հարությունյանը` Դպրոցի դեսպանը Հայաստանում, ով նաեւ «Global Bridge» ուսումնական կենտրոնի խորհրդի նախագահն է եւ Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրայի ուսանող, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի հանրապետության Կրթության եւ Գիտության Նախարարության աջակցությամբ կազմակերպել է հանրապետական մրցույթներ, որպեսզի ընտրի տաղանդավոր աշակերտներին, որոնք պետք է ստանային դպրոցի կողմից հատկացված կրթաթոշակ: Իսկ վերջին ամիսների ընթացքում մենք նաեւ նախապատրաստում ենք «The Regent’s School»-ում սովորելու ցանկություն հայտնած բոլոր դիմորդներին:

Նաեւ տեղեկացնենք, որ «Global Bridge»-ի գործադիր տնօրեն Աննա Հարությունյանը սովորել է «The Regent’s School»-ում, այնուհետեւ վերապատրաստվել է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում:

ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Դասի ընթացքում հաղորդակցումը կազմակերպվում է բացառապես անգլերենով: Մասնակիցներն իրենց սովորածը կիրառում են լսարանում ստեղծված "բնական իրավիճակներում":

Նոր լեզվական հմտություններ Դուք ձեռք կբերեք այնքան բնական ու դյուրին, ինչպես Ձեր մայրենիի պարագայում:

Լսարաններում ստեղծված մթնոլորտը հնարավորություն է տալիս մտածել և խոսել նոր լեզվով. Ձեր հաճելի զարմանքը, թե որքան արագ ու դյուրին եք ընկալում դասավանդվող նյութը, Ձեզ կհամակի բոլոր դասերին:

Լսարանային դինամիկ ուսուցումը ուղեկցվում է հարուստ ուսումնական տեսանյութերի լայն օգտագործմամբ:

ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄ

Global Bridge ուսումնական կենտրոնի դասախոսկան կազմը համալրված է փորձառու դասախոսներով, որոնք կատարելապես տիրապետում են անգլերենի ուսուցման նորագույն մեթոդներին, անցել են վերապատրաստման դասընթացներ միջազգային հեղինակավոր ծրագրերի շրջանակներում:

Կենտրոնում նրանք ընտրվել են մրցութային կարգով` հիմք ընդունելով նրանց մասնագիտական որակավորումը, դասավանդման նորագույն մեթոդիկայի տիրապետման աստիճանը, նրանց կազմակերպչական կարողությունները, մարդկային /անհատական/ որակական այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են` ակտիվ լսարանային մթնոլորտ ստեղծելու և կառավարելու կարողությունը, վարվեցողության կուլտուրան և ուսուցմամբ ոգեշնչելու կարողությունը:

ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԱՆՎճԱՐ ԱԿՈՒՄԲ

Global Bridge-ը Ձեզ հնարավորություն կընձեռի անգլերենով հաղորդակցվել ոչ միայն լսարանային պայմաններում, այլև "Անգլերենի ակումբ"-ի ազատ, անկաշկանդ և ակտիվ մթնոլորտում: Այստեղ Դուք կարող եք հանդիպել հետաքրքիր մարդկանց, մասնակցել բանավեճերի, կլոր սեղանների, մրցույթների, ինտելեկտուալ խաղերի, դիտել անգլալեզու ֆիլմեր և մուլտֆիլմեր:

Անգլերենի բարձրորակ մասնագետների և ակումբի մասնակիցների կողմից ստեղծված աշխույժ մթնոլորտը կրթական գործընթացն առավել արդյունավետ և հաճելի կդարձնի:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼԵՐ

  • Նախնական թեստ
  • Կարիքների բացահայտման հարցազրույց
  • Անվճար փորձնական դաս
  • Վերջնական գրանցում

ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

  • նախնական թեստի արդյունքներ
  • Հարցազրույցն անցկացնողի մեկնաբանությունները մեկնարկային խոսակցական մակարդակի և ուսումնական կարիքների վերաբերյալ
  • Ընթացիկ թեստերի արդյունքներ
  • Հաճախումների վերաբերյալ հաշվետվություններ
  • Առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններ
  • Վերջնական թեստի արդյունքներ
  • Վերջնական հարցազրույցի արդյունքներ
  • 1 լուսանկար` 3x4 սմ չափի
  • Անձնագրի /ծննդյան վկայականի/ պատճենը

free trial lessonԱՆՎճԱՐ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍ

Նախքան Global Bridge հաճախելու որոշում կայացնելը, կենտրոնում Դուք կարող եք մասնակցել փորձնական դասի: Այն անվճար է և Ձեզ չի պարտավորեցնում անպայման մասնակցել կազմակերպվող դասընթացներին:

Փորձնական դասը Ձեզ հնարավորություն կտա իմանալ` արդյո՞ք մեր կենտրոնը բավարարում է Ձեզ, կարո՞ղ եք այստեղ ընտրել այն դասընթացը, որն առավելագույնս համապատասխանում է Ձեր կարիքներին: