Duolingo English Test (DET) – Նախապատրաստական Դասընթաց
Մենք առաջարկում ենք DET քննության նախապատրաստական դասընթացներ, որոնք կօգնեն Ձեզ հասնել ցանկալի արդյունքի։
Ցանկանո՞ւմ եք արագ ստանալ պաշտոնական հավաստագիր, որը կփաստի Ձեր անգլերենի իմացության մակարդակը, ապա Duolingo English Test-ը հենց Ձեզ համար է։ Այս թեստավորումը կարող եք անցնել աշխարհի ցանկացած կետից, Ձեզ հարմար ժամին՝ առանց տնից դուրս գալու։
Duolingo English Test-ը ժամանակակից, մատչելի և առցանց թեստ է, որը հնարավորություն է տալիս ստուգելու անգլերենի իմացության մակարդակը և ստանալու պաշտոնական հավաստագիր, որն ընդունված է աշխարհի ավելի քան 5500 համալսարանների և կրթական հաստատությունների կողմից՝ ներառյալ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա, Ավստրալիա և Եվրոպա։
Հավաստագիրը կարող եք ներկայացնել նաև աշխատանքի դիմելիս և վիզայի հայտ ներկայացնելիս, որպես անգլերենի իմացության մակարդակի պաշտոնական հաստատում։
Թեստի մասին
- Թեստի տևողությունը՝ 1 ժամ
- Միավորային համակարգը՝ գնահատվում է 10-ից 160 միավորի սանդղակով․ 120-ից բարձր գնահատականը համարվում է բարձր իմացության մակարդակ։
- Ստուգում է կարդալու, գրելու, լսելու և խոսելու հմտությունները
- Ճկուն է․ առաջադրանքների բարդությունը փոխվում է հենց քննության ընթացքում՝ կախված պատասխաններից։ Ճիշտ պատասխանի դեպքում առաջադրանքները դժվարանում են, սխալի դեպքում՝ հեշտանում։
Եթե պատրաստվում եք հանձնել Duolingo English Test-ը և ցանկանում եք ստանալ բարձր արդյունք, մեր նախապատրաստական դասընթացը հենց Ձեզ համար է։ Այն կօգնի զարգացնել անհրաժեշտ բոլոր հմտությունները և ծանոթանալ թեստի առանձնահատկություններին։
Երկուշաբթիից ուրբաթ՝ 15:00–21:00
Շաբաթ՝ 10:00–14:00
Շաբաթական 2 անգամ, տևողությունը՝ 2 ժամ
Շաբաթական 3 անգամ, տևողությունը՝ 2 ժամ
- Դասընթացի տևողությունը՝ 2 ամիս:
- Դասընթացը հասանելի է և՛ առցանց, և՛ առկա ձևաչափով։
Անհատական դասընթացը նրանց համար է, ովքեր նախընտրում են ճկուն ժամանակացույց և անհատական ծրագիր: